Երկարաշարժ Վրաստան-Թուրքիա սահմանային գոտում
Օգոստոսի 5-ին ժամը 11.38-ին ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 11.17-ին Վրաստան-Թուրքիա սահմանային գոտում տեղի է ունեցել 3,6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.200 և արևելյան երկայնության` 43.400: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժը ՀՀ տարածքում չի զգացվել: