«Եփած հավի ծիծաղը գալիս է». Վարդան Բոստանջյան
«Ամեն անգամ, երբ այդ թվերը հրապարակում են, եփած հավի ծիծաղը գալիս է: Բոլոր դեպքերում դրանք իրական վիճակը չեն արտացոլում՝ թե´ դրական, թե´ բացասական առումով: Ինչպես երկիրն է կառավարվում, այնպես էլ առանձին օղակներ, այդ թվում՝ վիճակագրական ծառայությունը սուտի-մուտի, չհիմնավորված մեթոդաբանությամբ ինչ-որ բան է արվում: Ես հիմա ոչ վատին, ոչ լավին եմ հավատում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ մեկնաբանելով, թե ինչպե՞ս կարող է այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել 4.2% տնտեսական ակտիվություն, երբ սպառման, արտահանման և ներկրման ծավալները կրճատվել են:
Ըստ նրա՝ իրար հակասող տվյալներ շատ են հրապարակում. «Վարչապետը մի բան է ասում, ԱՎԾ-ն մի այլ բան հրապարկում: Գոնե իրար հետ խոսեն, պայմանավորվեն, սուտն ու ճիշտը նույն ուղղությամբ ասեն: ՀՀ-ում բոլորի դեմ գնում է համատարած փչացնելու գործընթաց: Դա վերաբերում է և´ վարչապետին, և´ նախարարներին, այսինքն՝ բոլորին, ով կարող է մի փոքր թպրտալ ՀՀ-ում: Մեկ փչացնում են, մեկ բռնում են իրար: Սա է երկրի վիճակը: Առողջ ու վեհ բան, հոգացավ մոտեցում գոյություն չունի»: