Ակնաբույժը հայտնվել է ամբաստանյալի աթոռին
Դատարան է ուղարկվել Երևանի բժշկական կենտրոններից մեկի բժշկի վերաբերյալ քրեական գործը: Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ հանդիսանալով բժշկուհի-ակնաբույժ, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու և դրանց նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով՝ հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության վնաս:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝ դրանց նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով, եթե բուժվող հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս: Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: