Բաժիններ՝

«Չկան տգեղ կանայք, կան ալարկոտներ». Աննա Հարությունյանը բացահայտում է գեղեցկության իր գաղտնիքները. Life.panorama.am

Դերասանուհի Աննա Հարությունյանը Life.panorama.am-ին պատմել է գեղեցիկ եւ խնամված մարմին ունենալու իր գաղտնիքների մասին, որը, ըստ նրա, երկարատեւ աշխատանքի շնորհիվ միայն կարելի է ունենալ.

«Նախ շնորհակալ եմ նման բնորոշման համար. Նշանակում է աշխատանքս զուր չի անցել: Ինչո՞ւ աշխատանք,որովհետև գեղեցիկ լինելը բավական ծանր, բայց և հաճելի աշխատանք է՝ ընդ որում ոչ միայն արտաքին գեղեցկության մասին է խոսքը, այլ նաև հոգևոր և մտային: Գեղեցկության իմ բանաձևը անփոփոխ է .

«Առողջ մարմնում առողջ հոգի»: Կարծում եմ առողջությունը արդեն գեղեցկություն է, ուստի մեծ ժամանակ եւ սեր եմ տրամադրում սպորտին: Ինչու սեր, որովհետև կարծում եմ միայն սիրով, այլ ոչ թե պարտավորվածությամբ է հնարավոր որևէ լավ արդյունքի հասնել կյանքում, իհարկե, մեծ կարևորություն ունեն նաև կամաքն ու նպատակամղվածությունը»,-նշեց նա ու հավելեց.

«Լիովին համաձայն եմ իր ժամանակի աննախադեպ կանանցից մեկի «Կոկո Շանելի հետ՝ «Չկան տգեղ կանայք, կան ալարկոտներ»: Վերադառնալով սպորտին՝ նշեմ, որ փորձել եմ ինձ տարբեր սպորտաձեւերում և այժմ կանգ եմ առել լողի վրա, ինչով, միանշանակ, խորհուրդ եմ տալիս զբաղվել երկարատև: Այն, իհարկե, դանդաղ, բայց հաստատուն կերպով կոփում և հղկում է մարմինը՝ ավելի մոտ կանգնեցնելով ձեզ բնությանը, հետևաբար էլ՝ բնականությանը»:

Աննան նկատեց, որ սեփական գեղեցկությունը կատարելագործելու համար սկզբում սխալ ճանապարհին է կանգնած եղել, այնուհետեւ հասկացել է, թե ինչպես է պետք ճիշտ գործել. «Կար ժամանակ, երբ մեծ գումարներ էի վատնում կոսմետիկ խնամք ձեռք բերելու համար: Ուրախ եմ, որ շուտ հասկացա, որ միայն գումարը չէ հարցեր լուծում: Տնային պայմաներում էլ կարելի է խնամված տեսք ունենալ: Օրինակ, արթնանալով 7-8 ընկած հատվածում՝ օրս սկսում եմ թեթև մարմնամարզությամբ, իհարկե, նախ դանդաղ, կում առ կում խմելով գոլ ջուր համեմված կիտրոնով, որն էլ ապահովում է ողջ օրվա տոնուսը: Նման ջրի կիրառումը կանխարգելում է մի շարք հիվանդություններ, որոնց մասին կարող եք կարդալ համացանցում: Հաջորդ քայլը՝ նախաճաշն է, որն էլ պարբերաբար փոփոխվում է շիլայից մինչև ընկույզով և մեղրով կաթնաշոռը, բայց ոչ երբեք սուրճը»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս