Բաժիններ՝

Ավստրալիայի Թեթև ատլետիկայի ֆեդերացիան պահանջում է 1980թ. Օլիմպիադայի արդյունքների վերանայում

Ավստրալիական մայրցամաքի ներկայացուցիչներին մինչև հիմա դուր չեն գալիս եռակի թռիչքի մրցումների արդյունքները:

Ավստրալիայի Թեթև ատլետիկայի ֆեդերացիան պահանջել է վերանայել 1980թ. ամառային Օլիմպիական խաղերի արդյունքները, որը տեղի է ունեցել Մոսկվայում:

Ինչպես հաղորդում է AA-ն, նրանք գիտական ապացույցն ունեն այն բանի, որ Ավստրալիացի Յան Քեմբելն անօրինական զրկվել է եռակի թռիչքի ոսկե մեդալից, որը արդյունքում բաժին է հասել խորհրդային մարզիկ Յաակ Ուուդմիաեին: Այդ մասին հաղորդում է ВВС-ն:

Քեմբելը իր փորձերից մեկում վայրեջք է կատարել 17.39 և 17.89 մետրերի միջնամասում, սակայն նրա փորձը չեն հաշվել` թռիչքի ժամանակ կատարած կանոնների խախտման պատճառով: Արդյունքում Ուուդմիաեն հաղթել է 17.35 մ արդյունքով, իսկ ավստրալիացին 16.72 մ արդյունքով հայտնվել է 5-րդ հորիզոնականում:

Ինչպես հայտարարել է AA-ի նախագահ Դևիդ Գրեյսը, համաձայն հաշվետվության, որը կուղարկվի թեթև ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիա, Քեմբելը թռիչքը կատարելիս կանոնները չի խախտել, իսկ նրա արդյունքը կազմել է 17.51 մ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս