Բաժիններ՝

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Հուլիսի 27-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT1326A159 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 347 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 315 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 32 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 485 838 588 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.5312 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.5980 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս