Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ շուտ ենք քնում
Մեզանից շատերն անգամ ծանր աշխատանքային օրվանից հետո հաճախ չեն կարողանում հրաժարվել հաճելի ֆիլմ դիտելուց կամ գիրք կարդալուց, ինչը կարող է տևել ամբողջ գիշեր: Այնուամենայնիվ, մտածեք՝ մինչ ուշ գիշեր արթուն նստելով՝ արդյոք կարո՞ղ եք առավոտյան արթնանալ, թե՞ ոչ, և արդյո՞ք թարմ կլինեք:
Գիշերը շուտ քնելը՝ անգամ, եթե ընդամենը 1 ժամ եք շուտ քնում ձեր սովորական օրակարգից, կարող է հրաշքներ գործել: healthyfoodhouse կայքը ներկայացնում է գիտականորեն ապացուցված փաստեր, թե ինչու է շուտ քնելն օգտակար առողջության համար:
1. Գոյություն ունեն բազմաթիվ հետազոտություններ, որոնք ապացուցում են, որ վաղ քնելը կապված է իմունային համակարգի առողջ աշխատանքի հետ: Այսպիսով, եթե ցանկանում եք կանխարգելել շաքարախտը, սրտի հիվանդություններն ու ճարպակալումը, շուտ քնեք:
2. Հանգստացնում է ցավերը. շուտ քնելը կարող է բուժել քրոնիկ և պատահական ցավերը: Բազմաթիվ հետազոտություններ ապացուցել են, որ շուտ քնելը հանգստացնում է ցավերը:
3. Բուժում է դեպրեսիան. բավականաչափ քնելը նվազեցնում է դեպրեսիայի մակարդակը: Ապացուցված է, որ քնի խանգարումները բացասական մտքերի առաջացման առաջնային պատճառներից են:
4. Ավելի ուրախ կլինեք. երբ բավականաչափ հանգստանաք, ավելի երջանիկ կլինեք, ինչի համար շնորհակալ կլինեք ինքներդ ձեզ:
5. Ավելի զգոն կլինեք. բավականաչափ քունն օգնում է ավելի զգոն մնալ օրվա ընթացքում, ինչը լավացնում է ձեր աշխատելու կարողությունը և շատ այլ բաներ ձեր կյանքում:
6. Ավելի լավ տեսք կունենաք. աչքերի ներքևի հատվածների սև շրջանակների մասին ընդմիշտ կմոռանաք, եթե գիշերը բավականաչափ քնեք:
7. Ավելի լավ հիշողություն կունենաք. հաճա՞խ եք ինչ-որ բաներ մոռանում: Սա կարող է լինել այն պատճառով, որ բավականաչափ չեք քնում գիշերը: Այնպես որ, որքան լավ քնեք, այնքան լավ հիշողություն կունենաք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը