Բաժիններ՝

5 րոպե՝ ուժերը վերականգնելու համար. օգտակար խորհուրդներ

Նստե՛ք ծալապատիկ, մեջքն ուղղե՛ք, ձախ ոտքը ծալեք և դրեք աջի վրա, ափերն ուժգին սեղմեք։ Հանգիստ շնչեք ու արտաշնչեք։ Փակեք աչքերը և պատկերացրեք, թե գտնվում եք բնության մի գողտրիկ անկյունում։ Այս ձևով կարգավորվում է շնչառությունը։

Կքանստեք, մեջքն ուղիղ պահեք, ձեռքերը ձիգ և ուղիղ ձևով դրեք ծնկներին։ Շնչեք խորն ու համաչափ և կենտրոնացեք միայն շնչառության վրա։ Մի շեղվեք. մտածեք միայն լավ բաների մասին։ Ուղիղ նստեք։ Աջ ոտքը ծալեք և դրեք ձախի վրա։ Ձախ ձեռքով հենվեք աջ ոտքի վրա։ Փոխեք ձեռքերն ու ոտքերը։

11774712_10205051025499522_257326451_n

Օրգանիզմի պաշտպանական ուժերի ուժեղացման համար

Կերեք հետևյալ բաղադրիչները պարունակող ավելի շատ մթերքներ։
Բետա-կարոտին։ Այն պարունակվում է դեղին և նարնջագույն բանջարեղենում։
C վիտամին։ Այն շատ է կանաչ բիբարի, կաղամբի, ծաղկակաղամբի, ցիտրուսների, ինչպես նաև մասուրի մեջ։ Խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում ամեն օր ուտել այդ բանջարեղենից կամ մրգերից։

E վիտամին։ Այն պարունակվում է հացահատիկեղենի ու մրգերի մեջ, հատկապես շատ է ընկույզի, արևածաղկի սերմի, չմաքրած բրնձի, ցորենի հացի, քաղցր կարտոֆիլի, լոբազգիների մեջ։

Պայքար գլխացավի դեմ

Գլխացավը շատ հաճախ սթրեսների հետևանք է։ Նման գլխացավ ունեցող մարդը պետք է մի քանի օր շարունակ քնելուց առաջ բերանը մի կտոր շաքար դնի և վրայից մեկ բաժակ ջուր խմի։ Իսկ եթե անընդհատ եք գլխացավեր ունենում, ապա ձեզ խորհուրդ է տրվում չորացրած անմոռուկի մի մեծ փունջ դնել քաթանե տոպրակի մեջ և որպես բարձ դնել գլխատակին։ Մեկ գիշեր անցնելուց հետո նույն փունջը լցնել մեծ քանակությամբ ջրի մեջ և եռացնել։ Թողնել, որ մի քիչ սառչի, և գլուխը լվանալ։ Ի դեպ, սա հիանալի միջոց է ոչ միայն գլխացավի, այլև մազերի խնամքի համար։

11778042_10205051023819480_645257654_n

Պատրաստեց՝ 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս