Ավետիսյանների սպանության գործով ռուսական կողմից իրեղեն ապացույցներ են ստացվել

 

Հուլիսի 18-ին ՀՀ Քննչական կոմիտեն ստացել էր հունիսի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեում քննված քրեական գործի նյութերը: Մեր տեղեկություններով՝ ստացվել են նաև իրեղեն ապացույցներ:

168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Քննչական կոմիտեից հաստատել են տեղեկությունը՝ նշելով.

«ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում 2015թ. հուլիսի 18-ին ստացվել են 2015թ. հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության վերաբերյալ ՌԴ Քննչական կոմիտեի վարույթում քննված քրեական գործի նյութերը՝ 9 հատոր, և իրեղեն ապացույցներ»:

Իսկ թե ինչ իրեղեն ապացույցներ են ստացվել, դեռ հայտնի չէ: «Քրեական գործի նախաքննության տվյալ փուլում, նախաքննության գաղտնիությունից ելնելով, իրեղեն ապացույցների վերաբերյալ տվյալները հրապարակման ենթակա չեն»,- հայտնել են Քննչական կոմիտեից:

Ենթադրվում է, որ դրանց շարքում են Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի մոտ ձերբակալության պահին հայտնաբերված երեք հեռախոսները: ՀՀ Քննչական կոմիտեի՝ ավելի վաղ տարածած հաղոդրդագրության համաձայն՝ 3 հեռախոսները պատկանել են տուժողներին: Ապացույց կարող են ճանաչված լինել նաև Վալերի Պերմյակովի հագին եղած հագուստները:

Տեսանյութեր

Լրահոս