Նրանց համար, ում վրա ճգնաժամը չի ազդել. հայտնի են աշխարհի ամենաթանկ երկրները հանգստի համար
Փորձագետները պարզել են զբոսաշրջիկների համար 2015թ. ամռան ամենաթանկ ուղղությունները: Վիճակագրական տվյալների Բրիտանական ազգային Office for National Statistics ինստիտուտը պատրաստել է աշխարհի ամենաթանկ երկրների աղյուսակը` 2015թ. ամառային արձակուրդների համար, գրում է The Independent-ը:
Արդյունքում, զբոսաշրջային ամենաթանկ ուղղություն է ճանաչվել Բարբադոսը (Կարիբյան ծով): Այնտեղ հանգստանալու մեկ օրը արժե 168 դոլար: 2015թ. ամառային արձակուրդների ամենաթանկ ուղղությունների աղյուսակն ունի հետևյալ տեսքը (մեկ օրվա հանգստի միջին արժեքը).
1. Բարբադոս (168 դոլար): 
2. ԱՄԷ (156 դոլար): 
3. Չեխիա (142 դոլար):
4. Ավստրիա (142 դոլար): 
5. Շվեյցարիա (140 դոլար): 
6. Բելգիա (136 դոլար): 
7. ԱՄՆ (134 դոլար): 
8. Լյուքսեմբուրգ (134 դոլար): 
9. Հոլանդիա (125 դոլար): 
10. Հոնգ Կոնգ (120 դոլար): 
Պատրաստեց Անի Գաբուզյանը

