Վլադիմիր Պողոսյանը մկրտվել է. կնքահայրն ու կնքամայրը Հայկոն ու Անահիտ Սիմոնյանն են
Անահիտ Սիմոնյանն իր Instagram-ի էջումնկար է տեղադրել՝ Հայկոյի և Վլադիմիր Պողոսյանի հետ, որը մակագրել է այսպես.
«Այսօր շատ երջանիկ օր է: Մեզ պատիվ է վիճակվել դառնալու շատ մտերիմ մարդու կնքամայրն ու կնքահայրը: Վլադիմիր Պողոսյան. մեծատառով մարդ, ընկեր, որի հետ է անցել կյանքիս կեսը՝ Երգի պետական թատրոնում, ու շարունակում եմ ընկերություն անել մինչ օրս:
Սիրելի Վլադ, թող պահապան հրեշտակդ միշտ պահպանի քեզ, առողջ ու երջանիկ եղիր: Վլադի կնքամայր ու կնքահայր»:
Մեզ հետ զրույցում երգիչ Վլադիմիր Պողոսյանն ասաց, որ մկրտության արարողությունը տեղի է ունեցել այսօր, Սուրբ Զորավար եկեղեցում. «Առաջարկեցի Անահիտին և Հայկոյին, նրանք չմերժեցին, ինչի համար շատ ուրախ եմ: Ուզում էի այսօրը անմոռանալի դարձնել ինձ համար և հարազատ մարդկանց հետ նշել:
Ինձ հիմա անսահման երջանիկ եմ զգում. դարձա իսկական քրիստոնյա և շրջապատված եմ շատ հարազատ մարդկանցով: Արարողությանը ներկա էին կնքահայրս ու կնքամայրս, նրանց ընտանիքի ընկերները, երգչուհի Ալինա Կիրակոսյանը, մայրս և իմ երաժշտական պրոդյուսեր Նիկ Եգիբյանը»:
Ռազմիկ Մարտիրոսյան