Բաժիններ՝

Porsche-ն Ֆրանկֆուրտի ավտոսրահում կներկայացնի միանգամայն նոր մոդել

Porsche ընկերությունը սեպտեմբերին Ֆրանկֆուրտի ավտոսրահում կներկայացնի միանգամայն նոր մոդել՝ Pajun-ը (Panamera Junior), հայտնում է L’Automobile Magazine-ը:

Նորույթը, ըստ փորձագետների, կարող է լրջորեն մրցակցել Tesla Model S-ի հետ:
Ավտոսրահի մասնակիցները կկարողանան տեսնել նոր կոնցեպտն ուժային սարքավորումների երեք տարբերակներով՝ բենզինային-դիզելային, հիբրիդային ու ամբողջությամբ էլեկտրական:

Հաղորդվում է, որ Porsche Pajun-ի երկարությունը կկազմի մոտ 4,8 մ (մոտավորապես 20 սմ-ով պակաս, քան Porsche Panamera-ն է):

Ընկերության պաշտոնական ներկայացուցիչները չեն անվանում շուկա մոդելի դուրս գալու հստակ ժամկետ, սակայն դա տեղի կունենա 2018 թվականից ոչ շուտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031