
Գյուղացին մեծ եկամուտների ակնկալիք չունի. բերքից ստացված գումարով հազիվ վարկերը կմարեն

ankyun3.am-ը գրում է. Հունիսին տեղացած կարկուտը Թումանյանի տարածաշրջանում ամենամեծ վնասը հասցրեց ճոճկանեցիներին, սակայն չխնայեց նաև օձունեցիների կատարած աշխատանքը: Գյուղի որոշ հողատարածքներում բերքն ընդհանրապես հողին էր հավասարվել, որոշ տեղերում էլ վնասվել էր մասամբ: Գյուղացին, սակայն, շարունակում է կենաց պայքարը ու փորձում հողից եկամուտ ստանալ: