ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2015 թվականի ընդունելության միասնական քննություններից հետո թափուր մնացած տեղերի համար հայտարարված մրցույթի արդյունքերը: Դրական միավորներ ստացած, սակայն մրցույթը չհաղթահարած դիմորդներին հնարավորություն էր տրվել նոր դիմում- հայտեր ներկայացնել:

Ըստ ամփոփված արդյունքների՝ 312 դիմորդ դարձել են ուսանող: 188 հոգի ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան, 45 հոգի՝ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան, 24 հոգի՝ Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան և 32 հոգի՝ Երևանի պետական համալսարան: Ընդհանուր առմամբ՝ այս տարի ՀՀ պետական և ոչ պետական բուհեր են ընդունվել 11 176 դիմորդ:

Տեսանյութեր

Լրահոս