Օբաման BBC-ին պատմել է իր գլխավոր հիասթափության մասին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ նախագահության ժամանակ իր ամենագլխավոր հիասթափությունը եղել է օրենսդրությունը բարեփոխելու անօգուտ փորձերը, որպեսզի սահմանափակվի երկրի բնակչության ազատ մատչումը զենքին:
«Եթե դուք նայեք ամերիկացիների թվին, որոնք մահացել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ից հետո ահաբեկչական հարձակումներից, ապա այդ թիվը 100-ից պակաս կլինի: Իսկ եթե նայենք բռնության զոհերի թվին՝ կապված հրաձգության հետ, ապա այստեղ տասնյակ հազարավոր մարդիկ են»,-ասել է Բարաք Օբաման:
Զենքի ազատ կրումը ամերիկացիների համար երաշխավորում է ԱՄՆ Սահմանադրության երկրորդ փոփոխությամբ:
Բարաք Օբաման իր նախագահության վեցուկես տարիների ընթացքում բազմիցս է հայտարարել այդ ոլորտում օրենսդրության խստացման անհրաժեշտության մասին:
Օբաման խոստացել է, որ իր նախագահության մնացած ժամանակահատվածում կշարունակի պայքարել օրենսդրության խստացման համար, որը կարգելի զենքի գնումը, պահպանումն ու կրումը:
Ընդ որում, ինչպես նկատել է Հյուսիսային Ամերիկայում BBC-ի խմբագիր Ջոն Սեփելը, ով զրուցել է Օբամայի հետ Սպիտակ տանը, նրա խոսքերն այնքան էլ վստահ չեն հնչել: