Բաժիններ՝

«Յուրյան ժամանակաշրջանի աշխարհը» ֆիլմի մոտոցիկլը հանվել է աճուրդի

Triumph ապրանքանիշի մոտոցիկլներից մեկը, որն օգտոգործվել է «Յուրյան ժամանակաշրջանի աշխարհը» ֆիլմում, որպես Քրիս Փրեթի հիմնական փոխադրամիջոց, վաճառվելու է աճուրդում: Այս մասին հաղորդում է Slash Film կայքը:

Վաճառքի կազմակերպիչների խոսքերով՝ ստացված բոլոր միջոցները փոխանցվելու են The Distinguished Gentleman’s Ride ընկերությանը, որն ամեն տարի կազմակերպում է բարեգործական միջոցառումներ՝ բժշկական հետազոտությունների համար գումար հավաքելու նպատակով:

Աճուրդը կսկսվի 2015թ. հուլիսի 23-ից eBay էլեկտրոնային վաճառքի կայքում: Հաղթողը կստանա ոչ միայն մեքենան, այլև սերտիֆիկատ, որը կհաստատի, որ մոտոցիկլը օգտագործվել է ֆիլմի նկարահանման ժամանակ:

Նշենք, որ մոտոցիկլերից մեկը նվիրել էին հենց դերասանին, մյուսն ուղարկել էին Լոնդոնում գտնվող Triumph Motorcycles թանգարանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս