Բաժիններ՝

Կոկո Շանելի 20 արտահայտություն, որոնց պետք է հետևել

Takprosto.cc կայքը ներկայացրել է Կոկո Շանելի 20 հայտնի արտահայտություն:

  1. Զգուշացեք կանանց նորաձևության ասպարեզում օրիգինալությունից. այն կարող է դիմակահանդեսի հասցնել:
  2. Ստեղծել իրենց սեփական նորաձևությունն իրենց կարող են թույլ տալ միայն երիտասարդ կանայք: Հասուն և ծերացող կանայք պետք է հետևեն նորաձևությանը:
  3. Գեղեցկության մասին հոգ տանել պետք է սկսել սրտից և հոգուց: Հակառակ դեպքում ոչ մի կոսմետիկ միջոց չի կարող օգնել:
  4. Երբ աքսեսուար եք ընտրում, հանեք այն, ինչ վերջինն եք կրել:
  5. Կնոջ համար կարևորը ոչ թե հագուստն է, այլ հաճելի պահելաձևը, մտածված գործելը և օրվա խիստ ռեժիմը:
  6. Բաց գույնի հագուստ կրողը կնոջ տրամադրությունը դժվար է գցել:
  7. Ժանյակը բնության երևակայության լավագույն իմիտացիան է: Իսկ մարգարիտը միշտ ճիշտ է:
  8. Ընդունված է համարել, թե ճոխությունն աղքատության հակառակն է: Ոչ, ճոխությունը վուլգարության հակառակն է:
  9. Լավ ճաշակ ունեցող մարդիկ բիժուտերիա են կրում: Մնացած բոլորը ստիպված են ոսկի կրել:
  10. Գեղեցիկ հագուստը կարող է գեղեցիկ տեսք ունենալ կախիչի վրա: Սակայն դա ոչինչ չի նշանակում: Հագուստի մասին դատողություններ կարելի է անել, երբ կինը կրում է այն, երբ նա շարժում է ձեռքերը, ոտքերը, մարմինը:
  11. Ազատությունը միշտ ոճային է:
  12. Ձեռքերը կնոջ այցեքարտն են, վիզը՝ անձնագիրը, կուրծքը՝ արտասահմանյան անձնագիրրը:
  13. Կնոջ համար տարիքն ամենակարևորը չէ: Կարելի է սքանչելի լինել 20 տարեկանում, հմայիչ՝ 40-ում, և աննկարագրելի մնալ մինչև կյանքի վերջը:
  14. Օծանելիքն անտեսանելի, բայց անմոռանալի, անգերացանցելի նորաձև աքսեսուար է: Այն ցույց է տալիս կնոջ ի հայտ գալն ու շարունակում է հիշեցնել նրա մասին, երբ նա հեռանում է:
  15. Եթե քեզ իր գեղեցկությամբ հիացրել է մի կին, բայց դու չես կարող հիշել, թե ինչ հագուստ էր նա կրում, նշանակում է՝ նա իդեալական է հագնված եղել:
  16. Ոչինչ այդքան չի ծերացնում կնոջը, քան չափազանց հարուստ կոստյումը:
  17. «Երբ է պետք օծանելիք օգտագործել»,- հարցում է մի երիտասարդ կին: «Երբ ցանկանում ես, որ քեզ համբուրեն»,- պատասխանում եմ ես:
  18. Գեղեցկությունը մնում է, իսկ լավ արտաքինն՝ անհետանում: Բայց կանայք, չգիտես ինչու, չեն ձգտում գեղեցիկ լինել: Նրանք ցանկանում են լավիկը մնալ:
  19. Որքան վատ են կնոջ գործերը, այնքան լավ տեսք պետք է նա ունենա:
  20. Մի ձգտեք երիտասարդանալ: 50 տարեկանում արդեն ոչ ոք երիտասարդ չէ: Բայց ես շատ 50 տարեկան կանանց եմ ճանաչում, ովքեր ավելի գրավիչ տեսք ունեն, քան անխնամ երիտասարդ կանայք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս