«Արևմուտքի և Իրանի հարաբերությունների ջերմացումը դրական կազդի նաև Հայաստանի վրա». Ճշմարիտյան

Արևմուտքի և Իրանի հարաբերությունների ջերմացումը դրական կազդի նաև Հայաստանի վրա: Նման տեսակետ այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

«Ինչքան հարաբերությունները ջերմանան, կարգավորված լինեն, ինչքան ազատական լինի՝ այնքան լավ»,- ասաց նա:

Ըստ Ճշմարիտյանի՝ Իրանի հետ Հայաստանի համագործակցությունը կարող է լինել բոլոր ոլորտներում: Նախարարը նշեց, որ Իրանը 80 մլն-անոց շուկա է, որը երկարատև էմբարգոյի տակ է եղել: Նրա գնահատմամբ՝ իրանական շուկան այսօր մեծ պոտենցիալ ունի:

 

Տեսանյութեր

Լրահոս