Բաժիններ՝

«Հայաստանը շարունակելու է զարգացնել ատոմային էներգետիկան, որոշվել է 10 տարով երկարաձգել ՀԱԷԿ-ի աշխատանքը». Հովիկ Աբրահամյան

Այսօր «Մոսկվայի տուն» կենտրոնում տեղի ունեցավ «Հայաստանի էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թ.) զարգացման ուղիները» խորագրով ծրագրի շնորհանդեսը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ էներգետիկ համակարգի առջև ծառացած են էներգետիկ ոլորտի մի շարք օբյեկտիվ խնդիրներ և ՀՀ կառավարությունը հաստատակամորեն միտված է այս բնագավառում զարգացում ապահովել:

«Վերջին տարիներին համակարգը գտնվում է բարդ ֆինանսական վիճակում, ինչը ունի օբյեկտիվ պատճառներ»,- ասաց Հ. Աբրահամյանը՝ թվարկելով միազգային զարգացումները, բնակլիմայական պայմանները, և այլն:

Ըստ նրա՝ իրականացվում են էներգետիկ համակարգի առողջացմանն ուղղված մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ շուկայի կառուցվածքի և սակագների մեթոդաբանության վերանայում:

ՀՀ վարչապետը նշեց, որ ՀՀ-ն շարունակելու է զարգացնել ատոմային էներգետիկան, որոշվել է 10 տարով երկարաձգել ՀԱԷԿ-ի աշխատանքը: Նրա խոսքով՝ շարունակվում են բանակցությունները ներդրողների հետ՝ նոր ԱԷԿ-ի կառուցման համար: Հ. Աբրահամյանը վստահեցրեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ականջալուր լինելու այս հանդիպման ընթացքում հնչելիք առաջարկություններին:

Շնորհանդեսին մասնակցում են ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ԱԺ պատգամավորներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, փորձագեներ:
Նշենք, որ ծրգիրը մշակվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ և ֆինանսավորմամբ, ամերիկյան փորձագետների, նախարարության և էներգետիկայի ինստիտուտների մասնագետների մասնակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս