Բաժիններ՝

Քաղաքական գործիչների և բիզնեսմենների սիրելի կենդանիները

Ամերիկյան «Forbes» ամսագիրը կազմել է այն քաղաքական գործիչների և բիզնեսմենների ցանկը, ովքեր սիրում են կենդանիներ:

1. Գենադի Տիմչենկոն և լաբրադոր Ռոմի: Ռոմին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շան` Կոնիի աղջիկն է: Վլադիմիր Պուտինին այդ շունը նվիրել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Կոնին երբեմն ուղեկցել է Վլադիմիր Պուտինին, մի անգամ վախեցրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:

Putin

2. Անդրեյ և Ալեքսանդրա Մելնիչենկոները և նրանց Վալա շունը: Միլիոնատեր Անդրեյ Մելնիչենկոն սևաչյա շանը նվիրել է կնոջը` Ալեքսանդրային, ում Վալա են անվանել սուրբ Վալենտինի պատվին: Ալեքսանդրան այժմ չի բաժանվում շնից, իր հետ տանում է բոլոր ճամփորդություններին. իր կարճատև կյանքի ընթացքում շունը հասցրել է լինել բոլոր 6 մայրցամաքներում:

Կարդացեք նաև

2 andrey_aleksandra_melnichenko

3. Ռոման Աբրամովիչը և նրա շունը: Այս շներն այժմ բավական նորաձև են. նրանք հայտնի դարձան իրենց դեմքի արտահայտության միջոցով, որը ժպիտ է հիշեցնում: Այս շների միջին գինը կազմում է 1000 դոլար:

3 Abramovich

4. Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, նրա կինը` Պրիսցիլա Չանն ու նրանց շունը` Բիստը: Այս շունը լույս աշխարհ է եկել Ցուկերբերգի և Չանի ամուսնության օրը: Նա Facebook-ում իր անձնական էջն ունի` ավելի քան 2 մլն հետևորդներով: Instagram-ում նա 70.000 հետևորդ ունի:

4 Vist

5. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա շունը` Բոն:  Օբամաների ընտանիքն այս շանը ձեռք է բերել 2009թ. ապրիլին: Շան համար անուն մտածել են Օբամայի դուստրերը` Մայլան և Սաշան: Բարաք Օբաման բազմաթիվ անգամներ մեջբերել է Հարրի Տրումենի խոսքերը. «Եթե ձեզ ընկեր է պետք Վաշինգտոնում, շուն ձեռք բերեք»:

Obama

6. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա շունը, այծը, վագրն ու ձին: Վլադիմիր Պուտինին կենդանիներ հաճախ են նվիրում: Դա սկսվեց 2008թ., երբ Մոսկվայի` այն ժամանակվա քաղաքապետ Յուրի Լուժկովը՝ որպես նոր տարվա սիմվոլ, նրան այծ նվիրեց, որը կրում էր Հեքիաթ անունը: 2005թ., երբ անցկացվում էին ձիասպորտի մրցումներ, նրան աշխարհում ամենափոքր ձիուն նվիրեցին, որին Վադիկ անվանեցին: 2008թ. հոկտեմբերին նա վագր ստացավ, որին հետագայում Մաշա կոչեցին: 2010թ. Վլադիմիր Պուտինը Բաֆֆի անունով շուն ստացավ, իսկ մեկ տարի անց նա շուն նվեր ստացավ, որը բնության մեջ շատ քիչ է հանդիպում:

Putin1

7. Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին և նրա շունը` Դուդուն: Դուդուն Facebook-ում ամենահայտնի շներից մեկն է: Նրա համար էջ բացվել է 2013թ., իսկ այժմ նա ավելի քան 4 հազար ընկեր ունի:

Berluskoni

8. Հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին և նրա շունը` Սոֆիան: ԱՄՆ ամենահայտնի հեռուստահաղորդավարուհիներից մեկը` Օփրա Ուինֆրին, շատ է սիրում շներին: «Երբ ես իմ շների կողքին եմ, ես ինձ շատ ավելի երջանիկ եմ զգում, քան այլ դեպքում»,- ասում է նա:

Opra

9. Բիզնեսմեն Պիտեր Օնրուանգը և նրա կլոնավորված շները: Նա այնքան է սիրել իր շներին` Վուֆլինն և Բաբլին, որ որոշել է կլոնավորել նրանց: Կենդանիների մահից 5 օր անց նա շների մարմինը հանձնեց լաբորատորիա, իսկ դրանից 3 տարի անց նրան անակնկալ էր սպասվում` 4 շուն:

Piter

10. Օլեգ Դերիբասկան և նրա անտուն շները: Նրա կողմից բացված ֆոնդը բացել է անտուն շների համար նախատեսված կացարաններ: Այնտեղ պահվում է ավելի քան 250 շուն:

deripaska

Պատրաստեց 168.am-ը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս