Հասարակության միակ պահանջն այն է, որ ծանոթանան նոր Սահմանադրության նախագծին. Հովհաննես Սահակյան

Եթե Սահմանադրության նոր տարբերակը չընդունվի Հայաստանը ժողովրդավարության տեսանկյունից կլինի ավելի վատ վիճակում, քան այն դեպքում, եթե ընդունվի։ Նման հայտարարություն այսօր լրագրողների հետ հանդիպմանը արեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։

Նա նշեց որ, 2-3 ամիս առաջ հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ մոնիտորինգ է արել Լոռու մարզում ՝ պարզելու համար՝ կա՞ արդյոք սահմանադրական փոփոխությունների հասարակական պահանջ. «Հասարակությունը մեկ խնդիր է բարձրացնում՝ չկա փաստաթուղթ չգիտենք, ինչի համար է դա արվում։ Հասարակության միակ պահանջն այն է, որ ծանոթանան»։

Հ. Սահակյանի խոսքով, ընդդիմադիրները ևս պետք է շահագրգիռ լինեն քննարկումներում և ներկայացնեն իրենց գաղափարները։ Անդրադառնալով քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի խնդրին՝ Հ. Սահակյանը նշեց, որ այն պետք է լինի հիմնավոր։ Եթե ոչ է՝ ինչո՞ւ ոչ, եթե՝ այո է ինչո՞ւ այո։ «Հանրության առջև դրված է նախագիծը, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան քննարկել»,- ասաց Հովհաննիսյանը` կոչ անելով ակտիվորեն ներգրավվել քննարկումներում։

Հարցին՝ իսկ չի՞ կեղծվելու հանրաքվեն, Սահակյանը պատասխանեց հարցով. «Ձերը հարցը կե՞ղծ է»։

Տեսանյութեր

Լրահոս