![](/banners/BeFunky-design.jpg)
Տնական դեղամիջոց՝ բարձր ճնշման և խոլեստերինի դեմ
![](https://168.am/wp-content/uploads/2015/07/cider-vinegar-garlic-honey.jpg)
Healthyfoodhouse կայքը ներկայացնում է հրաշալի մի խառնուրդ, որը ծագել է Ամիշների ժողովրդական բժշկությունից: Այս խառնուրդն օգնում է տարբեր հիվանդությունների դեպքում և լավացնում է իմունային համակարգի աշխատանքը:
Բաղադրություն
- 1 պճեղ սխտոր
- 1 ճ/գ կիտրոնի հյութ
- 1 կտոր թարմ կոճապղպեղ
- 1 ճ/գ խնձորի քացախ
- 1 թ/գ մեղր
Բոլոր բաղադրիչները խառնեք: Այս չափաքանակը բավական է մեկ անգամվա համար: Եթե ցանկանում եք ավելի մեծ չափաքանակով պատրաստել, ապա հիշեք, որ այն կարելի է պահել սառնարանում առավելագույնը 5 օր:
Այս հզոր խառնուրդը պետք է խմել առավոտյան՝ ինչ-որ բան ուտելուց կամ խմելուց առաջ: Օրվա ընթացքում չի կարելի խմել 3 անգամից ավելի: 2 շաբաթ օգտագործելուց հետո արյան ճնշումն ու վատ խոլեստերինի մակարդակն ակնհայտորեն կիջնեն:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը