Խոսեպ Բարտոմեուն վերընտրվեց «Բարսելոնայի» նախագահի պաշտոնում
Երկրորդ տեղը քվեարկության ժամանակ զբաղեցրել է Ժոան Լապորտան:
«Բարսելոնան» պաշտոնապես հայտարարել է ակումբի նախագահի ընտրությունների արդյունքները: «Բարսելոնայի» ներկայիս նախագահ Խոսեպ Բարտոմեուն, հավաքելով ձայների 54,63 %-ը, վերընտրվեց երկրորդ անգամ և կղեկավարի ակումբը առաջիկա 6 տարին:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ժոան Լապորտան, ով հավաքել է ձայների 33,03 %-ը: Նրանց հետևում են Ավգուստո Բենեդիտոն (7,16 %) և Թոնի Ֆրեյխը (3,70 %):
«Մենք կշարունակենք զարգանալ և հաղթել, եթե շարունակենք աջակցել Լուիս Էնրիկեին և ֆուտբոլիստներին: Մենք կշարունակենք զարգանալ և հաղթել, եթե շարունակենք աջակցել ակադեմիային: Այն պետք է գործի արդյունավետ և պետք է հանդիսանա բազա` հիմնական թիմի համար, որպեսզի ֆուտբոլիստները, որոնք անցնում են ակադեմիայով, պահպանեն մեր խաղաոճը և մեր արժեքները»,- ասել է Խոսեպ Բարտոմեուն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը