Վարունգը՝ շաքարային դիաբետի դեմ

Վարունգն այն եզակի բույսերից մեկն է, որի պտուղը մենք ուտում ենք չհասունացած վիճակում։
Ձեր ուշադրությանը ներկայացվող դեղատոմսերը պատրաստվում են գերհասունացած` սերմացու պտուղներից։

Հարկավոր է`
Վարունգ` 2 կգ
Որակյալ կոնյակ` 500 մլ

Պատրաստման եղանակը
Հումքը լվացեք, անցկացրեք մսաղացով։ Լցրեք լիտրանոց ապակյա տարայի մեջ, ավելացրեք կոնյակը, ծածկեք եռատակ ծալած թանզիֆով, 10 օր թրմեք արևոտ տեղում։
Ամեն օր խառնեք փայտե գդալով, քամեք։ Լցրեք մուգ շշերի մեջ, պահեք սառնարանում։

Օգտագործման եղանակը
Չափաքանակը կախված է հիվանդի քաշից, խմեք 30-50 մլ, օրը մեկ անգամ, նախաճաշից 30 րոպե առաջ։

Կարդացեք նաև

Ոտնաթաթերի այտուցվածություն
Գերհասունացած վարունգը բաժանեք երկու հավասար մասի և ամրացրեք ոտնաթաթերի տակ, պահեք 20-30 րոպե։

Առաջարկվող միջոցն օգտակար է նաև հոդատապի դեպքում, նվազեցնում է ցավերը։

Վարունգի բուժիչ հատկությունների վերաբերյալ կարող եք կարդալ «Հնամենի բուժարարը» («168 Ժամ», 30.04.2013թ.) ու «Վարունգի հայտնի և գաղտնի առանձնահատկությունների մասին» (16.06.2015թ.) նյութերում։

 

Julo

Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

 

Տեսանյութեր

Լրահոս