Բաժիններ՝

Մոծակներից ազատվելու տնական միջոց

Մոծակներից ազատվելու համար նախատեսված միջոցները հիմնականում քիմիական տարրեր են պարունակում, սակայն interesbook կայքը ներկայացնում է տնական մի միջոց, որը կօգնի ընդմիշտ մոռանալ մոծակների գոյության մասին:

Եթերային յուղերից պատրաստված միջոց

Բաղադրություն

  • 2ճ/գ օղի (կամ բժշկական սպիրտ)
  • Կես թ/գ օղի՝ որպես կոնսերվանտ
  • 2 ճ/գ մեկ կամ մի քանի յուղեր՝ խաղողի կորիզի, ժոժոբա, նշի կամ ձիթապտղի
  • 100-110 կաթիլ մեկ կամ մի քանի եթերային յուղեր՝ էվկալիպտի, նարդոսի, մեխակի, խնկունու, թեյի ծառի, մայրի ծառի, անանուխի, դարչինի, ռեհանի

Օրինակ, կարող եք խառնել հետևյալ կերպ՝ 55 կաթիլ կիտրոն և էվկալիպտ (սակայն սա խորհուրդ չի տրվում օգտագործել երեխաներին), 15 կաթիլ մայրու ծառի յուղ (кедр), 15 կաթիլ նարդոսի յուղ, 15 կաթիլ ռեհան:

Պատրաստման եղանակը

Նախ պետք է խառնել հեղուկները (օղի, յուղ): Այն լցրեք ցողացող տարայի մեջ (100մլ): Ապա ավելացրեք եթերային յուղերը և թափահարեք տարան:

Մինչև օգտագործելը պատրաստված խառնուրդն անհրաժեշտ է թափահարել, ապա ցողել մարմնին: Կարող եք կրկնել գործողությունը 2-3 ժամը մեկ: Սակայն զգույշ եղեք և մի չարաշահեք այս միջոցը, եթե օգտագործում եք երեխաների համար:

Չորացրած կամ թարմ խոտաբույսերից պատրաստված միջոց

Բաղադրություն

  • 200մլ թորած ջուր
  • 200մլ օղի (բժշկական սպիրտ)
  • 3-4 ճ/գ չորացրած խոտաբույսեր՝ անանուխ, նարդոս, ցիտրանելա և այլն:

Նախ ջուրը եռացրեք և լցրեք տարայի մեջ, ապա ավելացրեք թարմ և չորացրած խոտաբույսերը, լավ խառնեք: Տարան ծածկեք և թողեք սառչի: Երբ խառնուրդը սառչի, քամեք և լցրեք ցողացող շշի մեջ: Ապա ավելացրեք 200 մլ օղի:

Հզոր միջոց՝ «Уксус четырех воров»

Այս միջոցն ունի շատ սուր հոտ, սակայն սենյակի օդափոխությունից հետո հոտն անցնում է: Այն կարող եք նաև օգտագործել այլ միջատների դեպքում:

Բաղադրությունը

  • 2ճ/գ չորացրած ուրց
  • 2ճ/գ չորացրած ռեհան
  • 2ճ/գ չորացրած եղեսպակ
  • 2ճ/գ չորացրած նարդոս
  • 2ճ/գ չորացրած անանուխ
  • 4-8 պճեղ մանրացրած սխտոր
  • 1լ խնձորի քացախ

Չորացրած խոտաբույսերը սխտորի հետ տեղադրեք մեծ ապակե տարայի մեջ և վրան լցրեք քացախը: Տարան ծածկեք և թողեք 2-3 շաբաթ, բայց մի մոռացեք ամեն օր այն խառնել: 2-3 շաբաթ անց խառնուրդը քամեք և պահեք սառնարանում:

Այս խառնուրդը մարմնին ցողելու համար այն պետք է լուծել ջրում 1/1 հարաբերությամբ:

Մի մոռացեք, որ այս բոլոր միջոցներն ունեն շատ հզոր ազդեցություն, այնպես որ, պետք է շատ ուշադիր և զգույշ լինել:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս