Սուրճը լավացնում է մարսողական համակարգը
Սուրճն արագացնում է մեզի սեկրեցիան և գործում է՝ որպես թուլացնող միջոց:
Սուրճի թուլացնող կարողությունը թաքնված է կոֆեինի մեջ, որը խթանում է աղիների մկանների կծկումները: Այս նույն կծկումներն աղիներում տեղի են ունենում ուտելուց հետո:
Մեկ բաժակ սուրճը պարունակում է 80-175 մգ կոֆեին, մինչդեռ միևնույն քանակությամբ «Կոկա կոլան» ունի 34 մգ:
Հենց այս հանգամանքով էլ բացատրվում է, թե ինչու գազավորված ըմպելիքները չունեն նույն թուլացնող ազդեցությունը, ինչ սուրճը:
Կաթնամթերքները, օրինակ՝ կաթը, թթվասերը և կարագը, պարունակում են լակտոզա՝ շաքար, որը կարող է փորլուծություն և այլ աղիքային խնդիրներ առաջացնել այն մարդկանց մոտ, ում օրգանիզմը չի ընդունում լակտոզան:
Օրական 2 բաժակ սուրճ խմեք, եթե ցանկանում եք մարսողական համակարգը լավացնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը