Բաժիններ՝

Դաունի համախտանիշ ունեցող աղջիկը ղեկավարում է սեփական ընկերությունը

28-ամյա Լորա Գրինը ստեղծում է աքսեսուարներ և բիժուտերիա: «Ես չէի ցանկանում աշխատել սուպերմարկետում: Ես ցանկանում էի ունենալ սեփական գործ»,- պատմում է 28-ամյա Լորա Գրինը:

Նա ծնվել է Դաունի համախտանիշով, բայց դա նրան չխանգարեց ավարտել դպրոցը և գնալ քոլեջ:

Սակայն մշտական ծաղրանքների պատճառով նրան չհաջողվեց մինչև վերջ սովորել այնտեղ: Դրա փոխարեն՝ քոլեջից հեռանալը նրան օգնեց հասկանալ, թե ինչով է նա ուզում զբաղվել. ուրույն աքսեսուարներով և բիժուտերիայով:

Լորան արդեն 5 տարի ունի իր սեփական ընկերությունը: Նա BBC-ին պատմել է այն մասին, թե ինչ է իր համար նշանակում` զբաղվել սիրած գործով:

Տեսանյութը՝ այստեղ.

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031