Բաժիններ՝

Լեոնարդո Դի Կապրիոն 15 մլն դոլար է նվիրաբերել էկոլոգիական կազմակերպություններին

NBC հեռուստատեսային ալիքը տեղեկացրել է, որ հայտնի հոլիվուդյան դերասան և պրոդյուսեր Լեոնարդո Դի Կապրիոն 15 մլն դոլար է նվիրաբերել էկոլոգիական կազմակերպություններին: Դրանց թվում են նաև Աֆրիկայի վայրի բնության և Ամազոնի մերձարևադարձային անտառների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները:

Գրանդներ ստացած ֆոնդերի շարքում են Amazon Watch-ը, Save The Elephants-ը, Tree People-ը և World Wildlife Fund-ը:

«Մեր մոլորակի բնության կործանումն այնպիսի տեմպերով է ընթանում, որ այլևս հնարավոր չէ անտեսել,- ընդծգել է դերասանը հատուկ հայտարարության մեջ: -Մենք պատասխանատու ենք այնպիսի ապագայի ստեղծման համար, որտեղ երկրի բնակչությունը չի կործանում շրջապատող միջավայրը»:

1998թ. Դի Կապրիոն ստեղծել է սեփական Leonardo DiCaprio Foundation ֆոնդը, որի նպատակն է Երկիր մոլորակի էկոլոգիական միջավայրի պահպանությունը: Այս պահին կազմակերպությունը գործում է աշխարհի 40 երկրներում:

Նախորդ տարվա սեպտեմբերին Դի Կապրիոն դարձել է կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի աշխարհի դեսպան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս