Քիմ Քարդաշյանի պատճառով Շինեյդ Օ’Քոննորը կոչ է արել բոյկոտել Rolling Stone-ը
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի լուսանկարը հեղինակավոր Rolling Stone պարբերականի շապիկին, չէր կարող սկանդալ չառաջացնել, գրում է spletnik.ru-ն:
Քիմի լուսանկարը վրդովվել է երգչուհի Շինեյդ Օ’Քոննորին, ով Facebook-ում գրել է, թե ինչ է մտածում այդ կապակցությամբ:
«Ի՞նչ է այս …, ով ասում է, թե չի ժպտում, որ կնճռներ չառաջանան, անում Rolling Stone-ի շապիկին: Երաժշտությունը պաշտոնապես մահացել է: Ո՞վ կարող էր մտածել, որ երաժշտությունը կսպանի հենց Rolling Stone-ը: Այսուհետ, դրանում կա ոչ միայն Սայմոն Քոուելի ու Լուիս Ուոլշի (X Factor շոուի ժյուրիի անդամներ) մեղքը: Բոբ Դիլանը երևի թե սարսափած է»,-գրել է Շինեյդ Օ’Քոննորը:
Երգչուհին իր գրառմանը կցել է «Բոյկոտեք Rolling Stone-ը» հեշթեգը: