Ստամբուլի օպերայի և բալետի թատրոնի տնօրեն է նշանակվել Գեւորգ Դավիթյանը
Ստամբուլի օպերայի եւ բալետի թատրոնի երգչախմբի ղեկավար Գեւորգ Դավիթյանը նշանակվել է Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Գեւորգ Դավիթյանը նշանակվել է Օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն, երբ նախկին տնօրենը տարիքի պատճառով անցել է թոշակի։
Գեւորգ Դավիթյանը ծնվել է 1968-ին, Ստամբուլում։ 1996-ին ավարտել է Սինան ճարտարապետի անվան համալսարանին կից կոնսերվատորիայի օպերայի բաժինը։
1998-ին հաջող հանձնել է քննությունները եւ ընդունվել Ստամբուլի օպերայի եւ բալետի թատրոնի երգչախմբում որպես մենակատար։
Որպես երգչախմբի ղեկավար եւ մենակատար համերգներով է հանդես եկել աշխարհի մի շարք քաղաքներում։