ՀԾԿՀ-ն տուգանեց ՀԷՑ-ին 60 մլն ՀՀ դրամով
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշում կայացրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանքներ կիրառել՝ շուրջ 60 մլն ՀՀ դրամի չափով:
Նշենք, որ այսօր ՀԾԿՀ-ում տեղի ունեցած նիստի ժամանակ քննարկվեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանքներ կիրառելու մասին հարցեր: Քննարկման արդյունքում՝ նոր սպառողների սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման սահմանված կարգի խախտման համար, հիմք ընդունելով Էներգետիկայի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածը՝ հանձնաժողովը որոշեց ՀԷՑ-ի նկատմամբ կիրառել տուգանքներ՝ ընդհանուր 60 մլն ՀՀ դրամի չափով:
Մանրամասները՝ առաջիկայում: