
Վիճաբանության ժամանակ հարևանը փայտով հարվածներ է հասցրել

Հուլիսի 9-ին, ժամը 17.15-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ տանը բուժօգնություն են ցուցաբերել 1949 թ. ծնված Մյասնիկ Ա.-ին, որը հայտարարել է, որ վնասվածքները ստացել է հարևանի որդու կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խմբին Մյասնիկ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Վանաձորի Լեոյի փողոցի թիվ 23 տան մոտ, վիճաբանության ժամանակ, հարևանը՝ 1990 թ. ծնված Մհեր Մ.-ն, փայտով մի քանի անգամ հարվածել է իր մարմնի տարբեր մասերին:
Կատարվում է հետաքննություն: