Թոմ Կրուզը դստեր համար պատրաստ է հրաժարվել սաենտոլոգիայից
Դերասան Թոմ Կրուզը հայտնվել է երկու կրակների միջև: Նա ինքնակամ կհրաժարվի Հոլիվուդի գլխավոր սաենտոլոգի կոչումից: Ըստ տաբլոիդների աշխատողների՝ դերասանի մոտ «հավատքի կրիզիս» է, և նա մտածում է կապերը խզել սաենտոլոգիական եկեղեցու հետ, որի հետևորդն է հանդիսանում արդեն մոտ 25 տարի: Մամուլի համաձայն, Կրուզը այդ մասին սկսել է մտածել իր 9-ամյա դստեր հետ զրույցներից մեկից հետո:
Star տաբլոիդը մեջբերում է իրազեկ աղբյուրի խոսքերը. «Սուրին նրան պատմել է իր բալետային ստուդիայի մասին, այն մասին, որ իրեն շատ է դուր գալիս հաճախել այնտեղ: Եվ այդ ժամանակ Թոմը գիտակցել է, որ ինքը նույնիսկ երբեք չի տեսել, թե ինչպես է նա պարում: Այդ ժամանակ նա, քիչ էր մնում, լաց լիներ: Հանկարծ նա հասկացավ, որ դուստրը մեծանում է, իսկ նա ընդհանրապես չի նկատում, թե դա ինչպես է լինում: Նրանք հաճախ են շփվում հեռախոսով և սկայպով, բայց դա այն չէ»:
Այդ նույն աղբյուրի խոսքերով՝ Կրուզը հայտնվել է երկու կրակների միջև: Նրա նախկին կինը` Քեթի Հոլմսը, չի կիսում ամուսնու` սաենտոլոգիայի նկատմամբ հետաքրքությունը, դրա համար, ըստ շշուկների, սաենտոլոգիական եկեղեցին դեմ է, որպեսզի Թոմը հարաբերություններ ունենա կնոջ և դստեր հետ:
Ինսայդերը վստահեցնում է. «Նրա վրա անհավանական ճնշում է գործադրվում: Սաենտոլոգները չեն ցանկանում, որպեսզի Թոմը մոտիկ լինի Քեթիի և Սուրիի հետ: Նրանք չեն կարող համակերպվել, որ այն մարդը, ով համարվում է իրենց «դեմքը», չներգրավի իր երեխային սաենտոլոգիայի մեջ:
Եթե նրանք համարեն, որ Սուրին եկեղեցու թշնամին է, ապա Թոմի համար դժվար կլինի պահպանել հարաբերությունները նրա հետ: Նա հայտնվել է երկու կրակների միջև, բայց, վերջիվերջո, որոշում կայացրեց` հօգուտ դստեր»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը