
Վթար Աշտարակ քաղաքում

Հուլիսի 8-ին, ժամը 18.27-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի նոր կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ, դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Տոյոտա» մակնիշի 10 QO 800 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա.Կ. ծնվ.1965թ.) և «ԲՄՎ» մակնիշի 35 LE 763 պ/հ ավտոմեքենան (վարորդի ինքնությունը պարզված չէ). տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը: