
Այս շաբաթ Թուրքիայի նախագահը կտա նախարարների կաբինետի ձևավորման մանդատ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այս շաբաթ կհանձնարարի Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած «Արդարություն ու զարգացում» կուսակցության ղեկավար Ահմեդ Դավութօղլուին ձևավորել նախարարների նոր կաբինետ»,-այսօր հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը:
«Այն բանից հետո, որբ կհաստատվի խորհրդարանի ղեկավարությունն ու դրա նախագահությունը, նախագահն այս շաբաթ վարչապետին մանդատ կտա կառավարությունը ձևավորելու համար: Ամեն ինչ ընթանում է արարողակարգին համապատասխան»,-հայտարարել է Քուրթուլմուշը Haberturk-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ Թուրքիայի ընդդիմությունը քննադատել էր Էրդողանին կառավարության ձևավորումն ուշացնելու համար:
Մասնավորապես, Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ նման ձգձգումը «բնական» չէ ու կոչ էր արել հնարավորինս շուտ մանդատ հատկացնել կառավարության ձևավորման համար:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին ձևավորված Թուրքիայի նոր խորհրդարանը պետք է հաստատի նախարարների կաբինետը 45 օրում այն բանից հետո, երբ երկրի նախագահը մանդատ տրամադրի դրա ձևավորման համար: