Քննարկվել են համընդհանուր ներառականությանն անցում կատարելու հարցեր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Հենրիետ Արենսի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության /USAID/-ի ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի ղեկավար Քերըն Հիլլարդի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համատեղ ծրագրերը, մասնավորապես հանընդհանուր ներառականությանը անցում կատարելու միջազգային սկզբունքի շրջանակում իրականցվող միջոցառումները:

ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանը, հաշվի առնելով միջազգային կրթական իրավունքի չափանիշները, կատարել է՝ կրթության ոլորտի օրենսդրական դաշտի փոփոխություն: Ա. Աշոտյանը միաժամանակ, անդրադառանալով կրթության համընդհանուր ներառականության ներդրմանը, կարևորել է դրա շարունակականության երաշխքիները:

Քննարկման ընթացքում նշվել է, որ այժմ միջազգային կառույցների աջակցությամբ աշխատանքներ են ընթանում հատուկ դպրոցները խնամքի կենտրոնների վերածելու և կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների կրթությունը հանրակրթական դպրոցներում կազմակերպելու նպատակով: Ծրագրի փորձարկման մեկնարկը տրվելու է Սյունիքի մարզից:

Այդ նպատակով միջազգային կառույցների ռեսուրս կենտրոններում կազմակերպվում են մանկավարժների վերապատրաստումներ: Այս համատեքստում նշվել է նաև, որ առանձին դեպքերում հատուկ դպրոցները կրթություն են կազմակերպում ոչ միայն առողջական խնդիրներով պայմանավորված կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների, այլ նաև սոցիալական վատ պայմաններում գտնվող երեխաների համար, ինչը մտահոգիչ է:

Գործողությունների ծրագրի մշակման նպատակով ստեղծվել է նաև միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ պետական գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների և հասարակակական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համատեղ ծրագրերին վերաբերող աշխատանքային տարբեր հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս