Բաժիններ՝

Apple Watch-ի վաճառքները ԱՄՆ-ում նվազել են 90%-ով՝ համեմատած առաջին շաբաթվա հետ

Ամերիկյան Apple ընկերության «խելացի» ժամացույցների՝ Apple Watch-երի վաճառքները նվազել են 90%-ով՝ համեմատած վաճառքի հանվելու առաջին շաբաթվա հետ, հայտնում է MarketWatch-ը՝ հղում կատարելով Slice Intelligence վերլուծական ընկերության տվյալներին:

Slice-ի տվյալով՝ Apple-ը ԱՄՆ-ում վաճառում է օրական մոտ 20 հազար ժամացույց, իսկ որոշ օրերի՝ օրական 10 հազար հատ:

Համեմատության համար նշենք, որ Apple Watch-ը ապրիլի 10-ին շուկա դուրս գալու առաջին շաբաթում վաճառել է 1,5 մլն սարք կամ միջինը՝ օրական 200 հազար Apple Watch:

Apple Watch-ի երկու երրորդը Sport հավաքածուի ժամացույցներ են, որոնց գինը սկսվում է 349 դոլարից ու ամենաէժանն գինն է:

Edition հավաքածուի ժամացույցները, որոնց կորպուսը 18 կարատանոց ոսկուց է, արժեն 10 հազար դոլար և ավելի, դրանց վաճառքներն ավելի թույլ են:
Ընկերության տվյալով՝ ընդհանուր առմամբ՝ ԱՄՆ-ում վաճառվել է նման մոտ 2000 ժամացույց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031