Քաղաքացին հայտնել է, որ սպառնալիքների և հոգեբանական ճնշումների ներքո խոստովանել է իր չկատարած հանցագործությունը

Քաղաքացի Հակոբ Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ կեղծ փողեր իրացնելու կասկածանքով 2015 թվականի ապրիլի 29-ին ՀՀ ոստիկանության Վեդիի բաժին բերման ենթարկվելուց հետո, հիշյալ բաժնի աշխատակիցները հոգեբանական ճնշում են գործադրել իր նկատմամբ, սպառնացել են վնասել ընտանիքի անդամներին՝ պահանջելով խոստովանել իր կողմից առանձնապես խոշոր չափերի կեղծ փողեր իրացնելու հանգամանքը, որից վախենալով տվել է իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունքներ՝ իրականում իր կողմից չկատարած հանցագործության վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031