Բաժիններ՝

Կեղծ ոսկյա զարդերի դիմաց գրավատնից 14 միլիոն դրամ են ստացել

Օրերս ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հ. Ներսիսյան փողոցում գտնվող գրավատանը գրավադրված մեծ չափի կեղծ ոսկի է հայտնաբերվել, որը ներկայացնողը իրենց մոտ է:

Գրավատան տնօրենը մեկնած օպերատիվ խմբին հայտնել է, որ Վահե Լ.-ն և Էդգար Գ.-ն մարտ ամսից մինչև հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում խաբեությամբ և վստահությունը չարաշահելով՝ գրավադրել են կեղծ ոսկյա զարդեր, որի դիմաց ստացել են 14.000.000 դրամ:
Վահե Լ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Էդգար Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031