
Պենտագոնը մտադիր է ԱՄՆ բանակը կրճատել 40 հազար զինվորականով

Մոտակա երկու տարում Պենտագոնը մտադիր է 40 հազարով կրճատել զինվորների ու սպաների թիվը, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:
Այդկերպ, 2017 թվականի վերջին ԱՄՆ բանակի անձնակազմը կկրճատվի մինչև 450 հազար զինվորական:
Ի հավելումն՝ Պենտագոնը պատրաստվում է կրճատել 17 հազար քաղծառայողների, ովքեր աշխատում են բանակային կառույցներում:
Ինչպես գրում է USA Today-ը, ԶՈւ թվաքանակը հարկավոր կլինի կրճատել ևս 30 հազար մարդով, եթե հոկտոմբերին տեղի ունենա պետբյուջեի հերթական սեքվեստրը:
2012 թվականին Իրաքում ու Աֆղանստանում զինված կոնֆլիկտի թեժ ժամանակ ամերիկյան բանակում կար մինչև 570 հազար զինծառայող:
Մոտ 10 հազար զինվորական դեռ մնում է Աֆղանստանում: Նրանց աստիճանական դուրսբերումը հետաձգվում է մինչև 2016թ.: