Բաժիններ՝

Հունաստանին նոր առաջարկներ ներկայացնելու համար 1 օր ժամանակ է տրվել

Եվրոգոտու երկրները Հունաստանին մինչև վաղը ժամանակ են տվել, որպեսզի երկիրը հանդես գա նոր առաջարկներով, որոնք անհրաժեշտ են վարկատուների հետ համաձայնության գալու համար: ԵՄ հաջորդ գագաթաժողովը հրավիրվելու է կիրակի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այս որոշումը կայացվել է Բրյուսելում եվրոգոտու ղեկավարների արտահերթ հանդիպումից հետո: Հունաստանը հանդիպմանը չի ներկայացրել պաշտոնական առաջարկներ՝ սահմանափակվելով ավելի վաղ ներկայացված նախագծում մի քանի փոփոխություններով:
Կիրակի տեղի կունենա ԵՄ 28 երկրների ղեկավարների հանդիպումը:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ եկել է եվրոգոտու պատմության մեջ ամենապատասխանատու պահը։

«Վերջնաժամկետն ավարտվում է այս շաբաթ»,- ասել է նա։

«Մենք չպետք է ժամանակ կորցնենք: Ես գիտեմ, որ հույները կանխիկ գումարի կարիք ունեն, սակայն ես նաև գիտեմ, որ եվրոպական կանոնները անհրաժեշտ են մենք բոլորս այստեղ միասին ենք ու հարգում ենք սկզբունքներն ու պարտավորությունները»,-ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ մեկնաբանելով ստեղծված իրավիճակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս