Sharp-ն ու Samsung-ը iPad Pro-ի համար դիսփլեյներ կարտադրեն
Apple-ի չանոնսավորված iPad Pro պլանշետի համար դիսփլեյների արտադրությամբ կզբաղվեն Sharp-ն ու Samsung-ը: Այս մասին հայտնում է թայվանական TechNews պորտալը՝ հղում կատարելով մատակարարների ինդուստրիայի իր աղբյուրներին:
Հիմնական մատակարարը կդառնա ճապոնական Sharp-ը: Տվյալների համաձայն՝ ընկերությունը արդեն դիսփլեյների որոշ խմբաքանակ է ուղարկել Apple-ին:
Samsung-ը կդառնա երկրորդային մատակարար, որը պետք է թողարկի դետալների հավելյալ խմբաքանակ Apple-ի պահանջարկը բավարարելու համար:
Հայտամրցույթին մասնակցում էր նաև LG-ն, սակայն Apple -ը որոշել է դեռ չօգտվել այդ արտադրողի ծառայություններից:
Նոր սարքի անոնսի նախնական օրը դեռ հայտնի չէ: