Բաժիններ՝

Որոշ խոշոր ընկերություններ հրաժարվել են մասնակցել Comic-con 2015 մրցանակաբաշխությանը

Comic-con ստուդիայի 2015թ. մրցանակաբաշխության համար ստեղծվել է յուրահատուկ իրավիճակ: Նմանատիպ միջոցառումների գլխավոր մասնակիցներից մեկը՝ Marvel ընկերությունը, հրաժարվել է ցուցադրել իր կինոնախագծերը: Իրենց գործընկերոջ օրինակին են հետևել հոլիվուդյան այնպիսի հսկա ընկերություններ, ինչպիսիք են՝ Sony Pictures-ն ու Paramount-ը. մրցանակաբաշխությանը կներկայանան ընդամենը նրանց դուստր ընկերությունները: Սրա հետ կապված DC-ի կոմիքսների էկրանավորմամբ զբաղվող Warner Bros. ստուդիան ստացավ իսկական քարտ-բլանշ: Կկարողանա՞ օգտվել այդպիսի հնարավորությունից ու կփորձի՞ առաջ անցնել իր հիմնական մրցակիցներից, ցույց կտա ժամանակը:

Հիշենք Comic-con 2013-ը, երբ Hall H Զաք Սնայդերը հանկարծակի հայտնվեց բեմում ու հայտարարեց, որ սկսում է Սուպերմենի մասին պատմող նոր ֆիլմի աշխատանքները, որտեղ նույն կադրում կհայտնվի հաև Բեթմենը: Սա դարձավ մրցանակաբաշխության ամենալուսավոր իրադարձությունը, բայց… ընդամենը մի քանի ժամով, քանի դեռ նույն բեմում չսկսվեց Marvel-ի պրեզենտացիան: Իսկ այնտեղ ներկայացված էին և՛ «Գալակտիկայի պահապանները», և՛ «Վրիժառուները 2. Ալտրոնի դարաշրջանը»: Warner Bros.-ի մասին այլևս ոչ ոք չհիշեց:

2015թ. ամեն-ինչ կարող էր կրկնվել, եթե Marvel-ը չհրաժարվեր մասնակցությունից: Դա էլ ռազմավարական քայլ էր, քանի որ այդպիսով հանդիսատեսն անհամբերությամբ կսպասի Walt Disney ընկերության D23 միջոցառմանը:

Իսկ ի՞նչ է պլանավորել ներկայացնել հուլիսի 11-ին կայանալիք պրեզենտացիային Warner Bros.-ը: Նրանց ծրագիրը գաղտնի է պահվում, բայց կարելի է ենթադրել, որ կօգտվեն Marvel-ի սխեմայից: Կարելի է սպասել, որ կներկայացնեն կադրեր «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» նոր ֆիլմից, իսկ հնարավոր է նաև՝ հերթական «Կանաչ լապտերի» անոնսը:

Comic-con 2015-ի մնացած բոլոր իրադարձություններն ընդամենը ֆոն կդառնան DC-ի ապագա կոմիքսների ներկայացման համար: Չնայած՝ կինոյի իսկական գնահատողներին կհետաքրքրի և՛ Քվենթին Տարանտինոյի մամուլի ասուլիսը, որը նվիրված է վեսթերն ժանրի նոր ֆիլմին՝ «Նողկալի յոթնյակը» (տեղի կունենա հուլիսի 11-ին, ժամը 13:30-ին), և՛ Legendary-ի պրեզենտացիան, որտեղ կխոսվի նաև Warcraftի մասին ( հուլիսի 11-ին, ժամը 14:30-ին), և այլ կարևոր իրադարձություններ:

Comic-con 2015-ն այս տարի տեղի կունենա հուլիսից 9-12-ը ներառյալ՝ Սան Դիեգոյում: Սա թվով 45-րդ մրցանակաբաշխությունն է:

Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս