Բաժիններ՝

Դասթին Հոֆմանը քննադատել է ժամանակակից կինեմատոգրաֆիան

Կինեմատոգրաֆիան ամենավատ վիճակում է վերջին 50 տարիների ընթացքում, քանի որ ռեժիսորները չեն կարողանում դուրս գալ բյուջետային և ժամանակային շրջանակներից: Այսպիսի կարծիք է հայտնել բրիտանական Independent հանդեսին տված հարցազրույցում հայտնի դերասան Դասթին Հոֆմանը:

Բայց, միևնույն ժամանակ, վարպետի խոսքերով՝ հեռուստատեսությունն իսկական վերածնունդ է ապրում: «Կարծում եմ՝ հիմա հեռուստատեսությունն ամենալավ վիճակում է իր ամբողջ պատմության ընթացքում, իսկ կինոարտադրությունը՝ ընդհակառակը»,- հայտարարել է նա: Պետք է նկատել, որ դերասանն ինքն էլ շատ տխուր փորձ ունի հեռուստատեսային սերիալներում: 2012թ. Fart հեռուստանախագիծը, որտեղ գլխավոր դերերից մեկում հենց Հոֆմանն էր խաղում, փակվեց HBO հեռուստատեսության կողմից՝ PETA ընկերության երկարատև բողոքների պատճառով, որը ֆիքսել էր սերիալի ընթացքում մահացած մի քանի ձիերի:

Դասթին Հոֆմանը ժամանակակից ամենապահանջված դերասաններից մեկն է: Նա արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակների և 6 «Ոսկե գլոբուսի»: 2015թ. հեռուստադիտողը հնարավորություն կունենա դերասանին տեսնել «Աստղը» սպորտային դրամայում, որը պատմում է հայտնի հեծանվորդ Լենս Արմսթրոնգի մասին:

Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031