
Նոր թրենդ Instagram-ում. «դաջվածքներ» արևի օգնությամբ

Instagram-ի օգտատերերը նոր թրենդ են մտածել արթ-արևայրուք անվանումով: Օգտատերերը հրապարակում են մարմնի լուսանկարներ, որոնց վրա արևի օգնությամբ պատկերներ են դաջված, հայտնում է korrespondent.net-ը:
Մեթոդն այն է, որ մաշկի վրա արևայրուքից պաշտպանող կամ այլ կրեմի օգնությամբ որոշակի նախշ է քսվում, ինչից հետո մարդը լավ արևայրուք է ընդունում:
Դրա արդյունքում էլ մաշկի վրա հայտնվում են բաց նախշեր:
Instagram-ում նկարները հրապարակվում են #sunburnart, #tantattoo ու #suntattoo հեշթեգերով: