Բաժիններ՝

Բեռնափոխադրումների ծավալը կրճատվել է

2015 թվականի հունվար-մայիսին բեռնափոխադրումների ծավալը՝ ըստ տրանսպորտի տեսակների, կազմել է 3281,6 հազար տոննա։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, դա 8,8%-զիջում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։

Նշենք, որ բեռնափոխադրման ծավալները նվազել են բոլոր տրանսպորտային տեսակների գծով։ Այսպես, ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալները կրճատվել են 6,3%-ով (ծավալը՝ 1650,7 հազար տոննա), երկաթուղային բեռնափոխադրումներինը՝ 16,5%-ով (ծավալը՝ 926,9 հազար տոննա), մայրուղային-խողովակաշարայինը՝ 2,9%-ով (ծավալը՝ 700,7 հազար տոննա), օդային տրանսպորտինը՝ 15,4%-ով (3,3 հազար տոննա)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031