Բաժիններ՝

«Hello Kitty»-ն՝ խաղարկային ֆիլմի հերոս

«Hello Kitty» համաշխարհային ճանաչում ունեցող բրենդը, որի սիմվոլը համարվում է կարմիր ժապավենով «թիթիզ» կատուն, կդառնա խաղարկային ֆիլմի հերոս: Այս մասին գրում է Deadline-ը`հղում անելով իր աղբյուրներին:

Նկարահանման աշխատանքներով զբաղվելու է ճապոնական «Sanrio» ընկերությունը, որը պատրաստ է նախագծում ներդնել 168-ից 240 մլն դոլար: Այդ նպատակով՝ 2015թ. հունիսին ԱՄՆ-ում հիմնադրվեց «Sanrio Media & Pictures Entertainment» դուստր ընկերությունը:

«Hello Kitty» հայտնի կերպարը հորինվել է 1974թ., իսկ համապատասխան ապրանքանիշը գործածության մեջ դրվեց միայն 2 տարի անց: «Hello Kitty”» բրենդի անվան ներքո թողարկվում են տարբեր տեսակի ապրանքներ՝ հագուստից մինչև խաղալիքներ և տեխնիկա: Ապրանքանիշի սիմվոլ կատուն դարձել է անիմացիոն սերիալների հերոս: Բրենդի սեփականատիրոջ շահույթը տարեկան 1 մլրդ դոլարից ավել է կազմում:

Ֆիլմի նկարահանման աշխատանքների ժամկետը դեռ հստակեցված չէ:

Կարդացեք նաև

Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս