21-ամյա երիտասարդը հայտնաբերվել է ջրախեղդ՝ Որոտան գետի ջրամբարում

Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է իրականացվում՝ պարզելու 21-ամյա երիտասարդի մահվան բոլոր հանգամանքները։

2015թ. հուլիսի 2-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը՝ ժամը  16։00-ի սահմաններում, Որոտան գետի ջրամբարում լողանալիս խեղդվել է Սյունիքի մարզի 21-ամյա բնակիչ։

Նախնական տվյալներով՝ Սպանդարյան գյուղի բնակիչ, 1994 թ. ծնված Ապետնակ Վաչագանի  Պետրոսյանը երկու ընկերների հետ հուլիսի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, գնացել է Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի «Կալաջղ» կոչվող տարածք, միասին հաց են կերել, օղի խմել։ Ժամը 16:00-ի սահմաններում Ապետնակ Պետրոսյանը մտել է նույն տարածքում գտնվող Որոտան գետի ջրամբարում լողանալու, որի ժամանակ խեղդվել է:

Կատարվել է դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն: Դիակի վրա բռնության հետքեր և մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու մահվան պատճառը: Բացատրություններ են վերցվել Ա.Պետրոսյանի հետ միասին «Կալաջղ» կոչվող տարածք գնացած մյուս երիտասարդներից։

Հանձարարություն  է տրվել ոստիկանության Սիսիանի բաժնին միջոցներ ձեռնարկել՝ հայտնաբերելու հնարավոր այլ ականատես վկաների, պարզելու դեպքի հանգամանքները։

Տեսանյութեր

Լրահոս