Բաժիններ՝

«Ռեալ Մադրիդի» ֆիզիոթերապևտները դժգոհել են Ռոնալդուի մտերիմ ընկերոջից

El Confidencial-ը տեղեկացնում է, որ «Ռեալ Մադրիդի» ֆիզիոթերապևտները դժգոհել են, որ ակումբում սկսել է աշխատել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի, Պեպեի և Ֆաբիու Կոենտրաուի ընկերը՝ պորտուգալացի Վիկտոր Պիմենտան:

Խնդիրն այն է, որ պորտուգալացի խաղացողների ընկերը չունի պրոֆեսիոնալ կրթություն և որակավորում: Նա հաճախել է ֆիզիոթերապիայի և ֆիզիկական ծանրաբեռնվածությանն ուղղված վերականգնողական դասախոսությունների կուրսերի, բայց կիսատ է թողել ուսումը և դիպլոմ չի ստացել: «

Ռեալ Մադրիդի» ֆիզիոթերապևտները փորձում են հասնել նրան, որ պրոֆեսիոնալ որակավորում չունեցող մեկը, անգամ, եթե Ռոնալդուի ընկերն է, չկատարի պրոֆեսիոնալ մասնագետների պարտականությունները:
Աղբյուրը հայտնում է, որ այս հարցով դիմել է մադրիդյան ակումբի ղեկավարությանը: Վերջինս էլ իր հերթին՝ հայտնել է, որ ամեն մեկն ակումբում անում է այն աշխատանքը, որի որակավորումն ունի:

Սիրարփի ԱՂԱԲԱԲՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031