Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանի խորթ «հայրը» կդառնա Վիկտորիա Բեքհեմի հավաքածուի դեմքը

Դիզայները ցանկանում է որպես մոդել վարձել Քիմ Քարդաշյանի խորթ «հորը»:
Արտասահմանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Վիկտորիա Բեքհեմը երազում է Քեյթլին Ջենների հետ համագործակցության մասին:

Դիզայները ցանկանում է Քիմ Քարդաշյանի խորթ «հորը» վարձել որպես մոդել, որպեսզի վերջինս հարթակի վրա ցուցադրի «Victoria Beckham» բրենդի նոր հավաքածուն:
Հնարավոր է, հաջորդ էտապը լինի մոդելի մասնակցությունը գովազդային արշավում:

Բեքհեմի շրջապատի աղբյուրը հայտարարել է մամուլին. «Վիկտորիան մտածում է, որ Քեյթլին հոյակապ տեսք ունի և շատ է ցանկանում հագցնել նրան և նույնիսկ հրավիրել ապագա գովազդային արշավին, որպես հավաքածուի դեմք»:

«Նա բաց է տրանսսեքսուալների հետ աշխատանքի համար, ինչպես նաև վստահ է, որ այդ ամազոնուհու կառուցվածքը իդեալական է «Victoria Beckham»-ի հագուստների կոնցեպցիայի համար»,- ավելացրել է աղբյուրը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս